կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-11 15:29
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն ինչ արվում է, որպեսզի մեր տեսակը չլինի․ Գևորգ Գևորգյանը՝ «Հայ ազգային ճակատ» ՀԿ հիմնադրմանը

Մենք ունենք կարևորագույն՝ պետականության կործանման վտանգ, մեր հայ տեսակի վերացման վտանգ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը «Հայ ազգային ճակատ» հասարակական կազմակերպության հիմնադրման արարողության ժամանակ։

Նա մտահոգություն հայտնեց, որ տարբեր հարթակներով, տարբեր տեխնոգիաներով ժողովրդին կարողացել են պառակտել։

Պառակտումներն, ըստ նրա, եղել են միլիտարիզացիայի գաղափարներով, ապա՝ հին ու նորերով, սև ու սպիտակներով, կուսակցական և անկուսակցականներով։

Գևորգ Գևորգյանը վստահեցրեց, որ ՀԿ-ի հիմնադրմամբ՝ իրենք ցույց են տալիս, որ միասին են, քանի որ իրենց բոլոր նպատակները ազգի և պետականության շուրջ են։

«Չկա մեր ազգում հին ու նոր, սև ու սպիտակ, չկան մարդիկ, ովքեր մտածում և անհանգստանում են երկրի ու պետականության համար, իրենք կարող են համարվել հին կամ նոր։ «Հայ ազգային ճակատ»․ անվանումը կարևոր է, բայց չի կարող լինել ազգային գաղափարաբանություն և ազգային ծրագրերի իրագործում, կյանքի կոչում, եթե երկրի ղեկին ապազգային իշխանություն է»,-ասաց Գևորգ Գևորգյանը։

Նա նշեց, որ հասարակական կազմակերպությունն իր կանոնադրությամբ քաղաքական չէ, բնականաբար, բայց հնարավոր չէ զերծ մնալ այդ ամենից, եթե խոսում ենք ազգային գաղափարաբանությունից։

«Որովհետև այսօր ոտնահարվում է մեր ազգայինը, ամեն ինչ արվում է, որպեսզի մեր տեսակը չլինի»,-ասաց Գևորգ Գևորգյանը։

Նա վստահեցրեց, որ իրենց կազմակերպությունն իր տեսակով պետք է վեր լինի կուսակցական գաղափարներից, բոլոր այն գաղափարներից, որը, ըստ նրա, խանգարում էր իրենց համախմբվելու։

««Հայ ազգային ճակատը» իր գաղափարներով մի կառույց չէ, որն սպասում է բարեկամների, ես ասում եմ բոլորին՝ ով մտածում է մեր երկրի ու պետականության մասին, ու ինչ-որ պատճառներով նրան խանգարում են հարթակներում ներկա գտնվել, ասե՛ք, մենք կգանք ձեզ մոտ»,-ասաց Գևորգ Գևորգյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․