կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-27 12:12
Սպորտ

Կանենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք մնացած խաղերում. Գևորգ Կասպարով

Կանենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք մնացած խաղերում. Գևորգ Կասպարով

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտից 4 տուր առաջ չեմպիոնության համար մեծ պայքար է ծավալվել: «Միկա»-ն 23-րդ տուրում 2:0 հաշվով  հաղթեց ընթացիկ առաջնության անփոփոխ առաջատար «Արարատ»-ին և միավորների տարբերությունը հասցրեց 3-ի:


Խաղից հետո yerkir.am-ի թղթակիցը հարցազրույց ունեցավ «Միկա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովի հետ:


-Շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ: Ի՞նչ կասեք խաղի մասին:

 

-Խաղը լավ սկսեցինք: Առաջին 15 րոպեներին 2 գոլ խփեցինք, թեև դժվար խաղ էր:  Արագ գոլը մեզ համար կարևոր էր այս խաղում: Չէ՞ որ մրցում էինք առաջատարի հետ:

 

-Հաջորդ տուրում Գյումրիում մրցելու էք «Շիրակ»-ի հետ: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ խաղից:

 

Շիրակ»-ի հետ խաղերը միշտ անցել են լարված պայքարում (այս մրցաշրջանում թիմերը դեռևս չեն պարզել հաղթողին, նախորդ 3 խաղերում գրանցվել են ոչ-ոքիներ): «Շիրակ»-ը ուժեղ թիմ է: Բնական է` հաղթել ենք առաջատարին, և հոգեբանական խնդիրներ չկան: Իսկ թե ինչ կլինի խաղի ընթացքում, չեմ կարող ասել: Գյումրիում միշտ էլ դժվար է եղել խաղալ նրանց դեմ, քանի որ խաղում են երկրպագուների աջակցությամբ: Սակայն չեմ կարծում, որ դա կխանգարի մեզ:

 

 

Միկա»-ն վերջին 9 հանդիպումներում պարտություն չի կրել և բաց է թողել ընդամենը 3 գնդակ: Ի՞նչ կասեք այս մասին:

 

-Այստեղ կարևոր է թիմային պաշտպանությունը: Բացի այդ` մեր պաշտպանական գիծն ուժեղ է: Բոլորն էլ փորձառու են:

 

 

-Առաջնության ավարտին մնացել է 4 տուր: Կկարողանա՞ք նման արդյունավետությամբ ավարտել առաջնությունը:

-Մեզ համար մնացած 4 հանդիպումները հավասարազոր են եզրափակիչ խաղերի: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք այդ խաղերում:

 

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ