Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
GPS-ով սահմանագծման հանցավոր շտապողականությունը, ԱԱԾ տնօրենին Բաքու ուղարկելը եւ Ալիեւին ամբողջ ընթացքում զիջելը պետք է Նիկոլին միայն նրա համար, որ ստանա գոնե ինչ-որ զիջում եւ խցկի այն իր երկրպագուների ակումբի փափուկ ուղեղի մեջ իր իշխանությունը երկարաձգելու համար: Այդ մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«GPS-ով սահմանագծման հանցավոր շտապողականությունը, ԱԱԾ տնօրենին Բաքու ուղարկելը եւ Ալիեւին ամբողջ ընթացքում զիջելը պետք է Նիկոլին միայն նրա համար, որ ստանա գոնե ինչ-որ զիջում եւ խցկի այն իր երկրպագուների ակումբի փափուկ ուղեղի մեջ իր իշխանությունը երկարաձգելու համար: Այդ փոքր զիջմամբ Ադրբեջանի համար կբացվի ճանապարհը Մեղրիում Նախիջեւանի տարածքով: Նիկոլի համար կարեւոր է գրանցել գոնե ինչ-որ հաջողություն, որպեսզի նրա դավաճանությունը կատարյալ չլինի, այլ ունենա համագործակցության գոնե փոքր նախանշաններ: -Ոչինչ, որ զոհվել են հայրենասերները, ոչինչ, որ մենք կորցրել ենք Արցախի ¾-ը, ոչինչ, որ դժբախտացել են հազարավոր ընտանիքներ, ոչինչ, որ երկրին ֆինանսական կոլափս է սպառնում, ոչինչ, որ ազգը խայտառակված է, փոխարենը մենք կարող ենք արագ մեկնել Մեղրի,-կասի նա իրեն սպասարկողներին՝ լռելով այն մասին, որ Մեղրին նույնպես վտանգված է խոստացված տրանսպորտային միջանցքի պատճառով: Այդ անուղեղի նպատակը պարզ է՝ ամեն գնով պահպանել իշխանությունը: Արյան, կյանքերի, խայտառակության եւ մեր ապա երեխաների գնով»,-գրել է Միքայել Մինասյանը: