կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-05 10:34
Հասարակություն

Արվում է ամեն ինչ, որպեսզի Ռ. Քոչարյանը ազատ չարձակվի. Ալեքսանդր Կոչուբաեւ

Արվում է ամեն ինչ, որպեսզի Ռ. Քոչարյանը ազատ չարձակվի. Ալեքսանդր Կոչուբաեւ

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«COVID-19-ը փոխեց մեր կյանքը: Աշխարհն այլևս առաջվանը չէ: Ստեղծված իրավիճակում պետությունները գնում են քրեական քաղաքականության վերանայման և դա անում են հիմքում ունենալով ազատազրկման վայրում գտնվող անձանց շահերի հաշվառման միտումով: Նույն ընթացքում ՀՀ-ն պահպանում է իրավական էքստրաօրդինարությունը: Մեզ մոտ առանձին դեպքերում գրավի կիրառումը ընկալվում է տրանսցենդենտալ բացառության արդյունք: Համենայն դեպս, միասնական քաղաքականություն այս առումով մենք չունենք: ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն իր ռեկոմենդացիոն սկզբունքներում պետություններին առաջարկում է կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում գործադրել հնարավոր բոլոր ջանքերը կալանավորումը գրավով փոխարինելու հարցում, իսկ ՀՀ-ն սա չի ընկալում որպես հայեցակարգ և շարունակում է գրավը դիտարկել որպես ենթադրյալ հանցանք կատարած անձի համար ինդուլգենցիա:

Կարելի էր մի քանի քայլ կատարել.

1. որոշակի չափանիշի կիրառմամբ ժամանակավորապես ազատ արձակել ռիսկային հիվանդություններ ունեցող դատապարտյալներին և նախնական կալանքի տակ գտնվող անձանց,

2. գրավի կիրառումը դիտարկել որպես կանխավարկած,

3. ընդունել համաներման և ներման ակտեր,

4. ընդունել տնային կալանքի վերաբերյալ օրենք և մի մասին տուն ուղարկել,

5. և այլն:

Ընդհակառանը` Հայաստանը այս իրավիճակում ստոր ձևով թաքցնում է, այն տեղեկությունը, որ կորոնավիրուսը հասել է քրեակատարողական հիմնարկներ, դադարեցնում է Ռ. Քոչարյանի բուժումը, ուղարկում քրեակատարողական հիմնարկ:

Խնդրի խորքային վերլուծությունը բերում է այն եզրահանգման, որ իշխանությունը այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, քանի որ հնարավոր է այս միջոցառումների շրջանակներում վերջիններս կիրառվեն նաև «անցանկալի» մեղադրյալների և դատապարտյալների նկատմամբ: Եթե կուզեք ավելի բաց, ապա արվում է ամեն ինչ, որպեսզի Ռ. Քոչարյանը ազատ չարձակվի...»: