|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը գրել է․
«Ողջունում եմ Բագրատ Սրբազանի մարտավարության փոփոխությունը՝ համարելով մարզային շփումները՝ հաջողության ամենակարեւոր գրավականներից։ Դրա եւ այլ հարցերի մասին հարցազրույց եմ տվել հունիսի 14-ին՝ «Փաստ» օրաթերթին։ Վստահ եմ,որ ճիշտ քայլերի պարագայում Շարժումը կարող է զերծ մնալ բախումներից եւ ամենակարեւորը՝ արյունահեղությունից, քանի որ իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք չեն խուսափում նման գործիքակազմից։
Պետք է Շարժման համախոհների քանակը ավելացնել՝ անմիջականորեն շփվելով բոլոր շերտերի հետ, պարզաբանումներ տալով ապագայի ցավոտ հարցերի լուծման մեխանիզմների վերաբերյալ, ինչը կարող է բերել Սրբազան Շարժման հաղթական ավարտին։ Եւ եւս մի բարեկամական խորհուրդ Շարժման առաջնորդին՝ Դուք ունեք ավելի կարեւոր ու մեծ առաքելություն, քան պատասխանել ՔՊ-ական՝ Ա-ից մինչեւ Ճ դասի քաղաքական գործիչների մեկնաբանություններին եւ, ընդհանրապես, նման երեւույթներին։ Կարծում եմ, որ այդ գործառույթը պետք է պատվիրակել Շարժման այլ մասնակիցներին եւ ակտիվին։
Մեկ անգամ եւս մեր ողջ հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, հորդորում՝ զերծ մնալ ծայրահեղ քայլերից եւ Աստված բոլորիս պահապան»: