կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-06 09:18
Առանց Կատեգորիա

Ում «մեղքով» է Երևանի քաղաքապետարանին 603 միլիոն դրամով քիչ գումար տրամադրվելու․ «Ժողովուրդ»

Ում «մեղքով» է Երևանի քաղաքապետարանին 603 միլիոն դրամով քիչ գումար տրամադրվելու․ «Ժողովուրդ»

«Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեն ի սկզբանե, նախատեսվածի համեմատ, պակաս է լինելու 603 մլն դրամով: Պատճառը նախորդ տարվա ընթացքում կառավարության կողմից սուբվենցիաներ չտրամադրելն ու ծրագրերի անկատար մնալն է եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի ավագանու փետրվարի 9-ի նիստում փոփոխություն է կատարվելու Երևանի քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին որոշումներից մեկում: Այդ նիստի օրակարգում լինելու է 17 հարց, որոնցից մեկն էլ հենց բյուջեի նախագծում փոփոխություններն են լինելու:

Մասնավորապես, փոփոխությամբ նախատեսվում է պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների՝ 2020 թվականի բյուջեն կրճատել 342 մլն դրամով, իսկ Երևան համայնքի 2020 թվականի բյուջեի նպատակային հատկացումները (սուբվենցիաներ)՝ 261 մլն դրամով, որի արդյունքում Երևան համայնքի 2020 թվականի բյուջեի եկամտային և ծախսային մասերը համապատասխանաբար կնվազեն 603 մլն դրամով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը սուբվենցիաների մասին է, որ պետք է կառավարությունը տրամադրեր ծրագրի իրականացման համար, սակայն չի իրականացվել, և գումարներն էլ չեն տրվել, որի պատճառով էլ բյուջեում այդպիսի փոփոխություններ կլինեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այստեղ մեղավորությունը նաև Ֆինանսների նախարարությանն է, որն ուշացրել է նախագիծը և նոր խնդիրների հանգեցրել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։