կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-08 11:47
Հասարակություն

Աղբը հանձնում ենք Երևանի քաղաքապետարանին. բողոքի ակցիա`քաղաքապետարանի շենքի դիմաց. (տեսանյութ)

Աղբը հանձնում ենք Երևանի քաղաքապետարանին. բողոքի ակցիա`քաղաքապետարանի շենքի դիմաց. (տեսանյութ)

Մի շարք քաղաքացիներ այսօր առավոտից Երևանի Արշակունյաց փողոցից աղբ են բերել Երևանի քաղաքապետարանի մոտ՝ քաղաքապետ Հայկ Մարությանին հանձնելու նպատակով:

Մայրաքաղաքի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանի մոտ անցկացվող բողոքի ակցիայից։ Բողոքի ակցիայի մասնակիցները աղբի տոպրակներ են նետում շենքի մուտքի մոտ՝ նպատակ ունենալով գերատեսչության աշխատակիցների ուշադրությունը սևեռել քաղաքի առջև ծառացած խնդրի վրա։

«Աղբը տանելու ենք իրենց, մինչև հասկանան, որ Երևանն աղբավայր չէ, Երևանը մայրաքաղաք է»,- նշեց Աղեկյանը: