կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-01 20:13
Արցախ

Արայիկ Հարությունյան` 49,25%, Մասիս Մայիլյան՝ 26,4%, Վիտալի Բալասանյան` 14,7%, Դավիթ Իշխանյան` 2,56 %. Արցախի նախագահական ընտրության արդյունքները

Արայիկ Հարությունյան` 49,25%, Մասիս Մայիլյան՝ 26,4%, Վիտալի Բալասանյան` 14,7%, Դավիթ Իշխանյան` 2,56 %. Արցախի նախագահական ընտրության արդյունքները

ԱՀ ԿԸՀ նախագահը քիչ առաջ հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները:

Ըստ նախնական աղյուսակավորման արդյունքների՝ այս թիվը հնարավոր է վերանայվի, խմբագրվի:

«Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 104 348, իսկ քվեարկության մասնակիցների թիվը 76 728 է: Նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների թվի 73,5 տոկոսը, անվավեր քվեաթերթիկները 2625-ն են»,- մանրամասնեց նա:

Թեկնածուներից Վիտալի Բալասանյանը հավաքել է 10 755 ձայն կամ 14,7 տոկոս, Մասիս Մայիլյանը 19 360 ձայն կամ 26,4 տոկոս, Արայիկ Հարությունյանը՝ 36 076 ձայն կամ 49,26 տոկոս, Դավիթ Իշխանյանը՝ 1873 ձայն կամ 2,56  տոկոս։

Նախագահի բոլոր թեկնածուները համապատասխանաբար ստացել են հետևյալ քանակով քվեներ.

Բալայան Քրիստինե - 202 ընտրող կամ 0,3 տոկոսը

Բալասանյան Վիտալի- 10755 ընտրող կամ  14 ,7 տոկոսը

Ամիրյան Սերգեյ – 106 ընտրող կամ 0,2 տոկոսը

Բաբայան Դավիթ-  587 ընտրող կամ  0,8 տոկոսը

Լալայան Բելլա- 162 ընտրող կամ  0,2 տոկոսը

Հարությունյան Արայիկ- 36 076 ընտրող կամ  49, 26 տոկոսը

Խանումյան Հայկ – 962 ընտրող կամ 1,3 տոկոսը

Իշխանյան Դավիթ- 1873 ընտրող կամ 2,56  տոկոսը

Բադասյան Վահան-  743 ընտրող կամ 1 տոկոսը

Մայլյան Մասիս – 19 360 ընտրող կամ 26,4  տոկոսը

Ղուլյան Աշոտ- 1683 ընտրող կամ 2,3 տոկոսը

Իսրայելյան Ռուսլան – 368 ընտրող կամ 0,5 տոկոսը

Դադայան Աշոտ - 198 ընտրող կամ 0,3  տոկոսը

Պողոսյան Մելսիկ-  141 ընտրող կամ 0,2 տոկոսը: 

ԿԸՀ նախագահը հավելեց նաև, որ Արցախի նախագահի ընտրություններում, ըստ նախնական տեղեկությունների, պետք է անցկացնել երկրորդ փուլ։ Դրանք հավանաբար կկայանան ապրիլի 14-ին։