կարևոր
2722 դիտում, 1 ամիս առաջ - 2024-05-16 22:53
Հասարակություն

Պատասխան են տալու Արցախի կորստի համար. Վիտալի Բալասանյան

«Բոլորը պատասխան են տալու Արցախի կորստի համար»։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Նիկոլ Փաշինյանին արցախցիները չեն ընտրել։ Նա Արցախի վարչապետը չի եղել։ Նրան իրավունք չի վերապահվել, որպեսզի Արցախի հարցերով ինքը զբաղվի»,- շեշտեց Վիտալի Բալասանյանը։

Նշենք, որ Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը։