Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ծայրահեղ ազգայնական «Վրացական քայլերթ» կուսակցության անդամները բողոքի ցույց են կազմակերպել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրի առջև՝ նրան մեղադրելով Դավիթ Գարեջի վանական համալիրում տիրող իրավիճակի մասին «դավաճանական» հայտարարությունների մեջ, որոնք ավելի են բարդացրել իրավիճակը:
Ըստ Newsgeorgia-ի՝ ցուցարարները համոզված են, որ հենց Զուրաբիշվիլիի՝ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացն արագ ավարտելու կոչերն էին, որ հանգեցրին այն բանին, որ ադրբեջանական զինուժը գրավեց վրացական պատմական համալիրի մի մասը: Կուսակցության ներկայացուցիչները պահանջում են հանդիպում նախագահի հետ, որ նրան հարցեր տան Դավիթ Գարեջիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
Ցուցարարները մտադրվել էին անօդաչու թռչող սարքի օգնությամբ նկարել վանական համալիրի մի մասը, բայց սահմանապահները թույլ չեն տվել: