կարևոր
3085 դիտում, 1 ամիս առաջ - 2024-08-12 10:26
Հասարակություն

«Միասին կերտենք մեր երկրի լուսավոր ապագան»․ երիտասարդները քայլերթ կիրականացնեն

«Միասին կերտենք մեր երկրի լուսավոր ապագան»․ երիտասարդները քայլերթ  կիրականացնեն

Այսօր՝ օգոստոսի 12-ին, նշվում է երիտասարդության միջազգային օրը։

«Տավուշը հանում հայրենիքի» շարժման աջակից երիտասարդներն այսօր իրականացնելու են մի շարք միջոցառումներ։

Միջոցառման մեկնարկը տրվելու է երիտասարդական քայլերթով՝ Մատենադարանի մոտից, ժամը 18։00-ին։ Երիտասարդները քայլերթով գնալու են դեպի Սուրբ Աննա եկեղեցի՝ երիտասարդական հավաքի։
 

«Սիրելի երիտասարդներ, օգոստոսի 12-ին միասին նշելու ենք Երիտասարդության միջազգային օրը։

Սրբազան պայքարի երիտասարդներն օգոստոսի 12-ին շարք միջոցառումներ կիրականացնեն։

✅18։00 - Երիտասարդական քայլերթ՝ մեկնարկը Մատենադարան

✅19։30 - Երիտասարդական հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում

Սիրելի երիտասարդներ, միացեք պայքարի ձեր քույրերին ու եղբայրներին։ Միասին կերտեք մեր երկրի լուսավոր ապագան»։ 

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված