Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի պատրիարքությունը դեմ է Վրաստանի և Ադրբեջանի միջև վիճելի գոտում տրանսսահմանային տարածք ստեղծելու առաջարկին. ըստ Yerkir.am-ի` հայտնում է apsny.ge կայքը:
«Այդ նախաձեռնությունը դրական կընդունվեր միայն այն դեպքում, եթե պետությունների միջև պատմական, մշակութային, իրավական և քարտեզագրական անորոշություն լիներ տարածքային պատկանելության հարցում, իսկ Դավիթ Գարեջիի Ուդաբնո և Չիչխիտուրի վանքերի դեպքում այդ կատեգորիաներից որևէ մեկին վերաբերող խնդիր չկա: Փաստացի, այդ առաջարկով կասկածի տակ ենք Վրաստանին այդ տարածքի պատկանելությունը` անտեսելով գոյություն ունեցող փաստաթղթերը: Այդ պատճառով Վրացական եկեղեցին չի կարող հավանություն տալ այդ առաջարկին: Մենք դարձյալ համբերատարությամբ սպասում ենք այս խնդրի` իրավական դաշտ տեղափոխվելուն և մինչև 2019-ի հուլիսի 15-ի ստատուս քվոյի վերականգնմանը:
Հուսով ենք մեր ժողովուրդների միջև ձևավորված ավանդույթը դրական արդյունք կտա, և խաղաղությանն այլընտրանք չի լինի»,- ասվում է պատրիարքարանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 1991 թ. երկու երկրների անկախացումից ի վեր 6-րդ դարին պատկանող ժայռափոր Դավիթ Գարեջիի վանական համալիրը, որն ադրբեջանցիներն անվանում են Քեշիքչիդաղ և նշում, որ այն աղվաններին է պատկանում, դարձել է կռվախնձոր երկու երկրների միջև, սակայն կողմերը, մասնավորապես՝ վրացիները, փորձում են առանց իրենց «բարեկամների» հետ հարաբերությունները փչացնելու հարցը խաղաղ լուծել: Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների ժամանակ (որը մինչ օրս շարունակվում է) վրացիների կողմից բազմիցս է խոսվել և առաջարկվել տարածքներ փոխանակել, քանի որ վանական համալիրը սրբություն է վրաց ազգի համար, բայց ադրբեջանիցները մերժում են այս առաջարկը: Պատճառն ակնհայտ է՝ համալիրն ունի կարևոր ռազմավարական նշանակություն ոչ միայն Հայաստանի, այլև նույնիսկ Վրաստանի դեմ օգտագործվելու համար: