Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքուն Վրաստանի հետ պետական սահմանի զատման հարցով բանակցություններում հաստատել է իր դիրքորոշումը` Դավիթ Գարեջի վանական համալիրը Ադրբեջանի տարածքն է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը. հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:
«Միջազգային իրավունքի համաձայն` ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը և Վրաստանը ավտոմատ կերպով դարձան գոյություն ունեցող վարչական սահմանների իրավահաջորդները: Ապագայում այդ սահմանները պետական դարձան և անցան երկու երկրների սահմանապահ ծառայությունների վերահսկողության տակ»,- ասել է նա:
«Փաստ է, որ համալիրի տարածքում սահմանը միշտ եղել է և պահպանվել ու պահպանվում է մեր և վրացական կողմի սահմանապահ ծառայությունների կողմից»,- հավելել է նախարարի տեղակալը:
Խալաֆովն ընդգծել է, որ վրաց ուխտագնացները քարանձավներ մուտք են ունեցել վրացական կողմի հետ փոխադարձ պայմանավորվածության հիման վրա` ադրբեջանցի սահմանապահների հսկողության տակ: «Դա այսօր ևս տեղի է ունենում: Ինչ վերաբերում է ինչ-որ գյուղատնտեսական աշխատանքների, ապա դա յուրաքանչյուր կողմի ինքնիշխան իրավունքն է»,- ասել է նա: