Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանն ուզում է չվնգստացող դատավորներին վնգստացողներով փոխարինել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ դիմաց բողոքի ակցիայի ժամանակ։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը որ օղակից բավարարում չի ստանում, այդ օղակն ուզում է փոփոխության ենթարկել։
«Հիմա համոզվեց, որ կան դատավորներ, որոնք վնգստացող չեն, ուզում է չվնգստացող դատավորներին վնգստացողներով փոխարինել»,-նշեց Գևորգ Պետրոսյանը։
Նա նկատեց, որ նույն քրեական օրենսգրքով, նույն հոդվածներով գործերը քննվելու են:
«Հիմա ի՞նչ տարբերություն, թե որ դատավորն է քննելու, կարո՞ղ է այդ դատավորը նոր քրեական օրենսգիրք է ստեղծելու, ո՛չ: Այսինքն, այստեղ կա միայն մեկ ցանկություն, որ իր համար չվնգստացող դատավորներին փոխարինի վնգստացողներով: Սա է ամբողջ ճշմարտությունը»,-ասաց Գևորգ Պետրոսյանը:
Նրա մոտ հարց է առաջանում՝ էդ ովքե՞ր են ավելի պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք ավելի մասնագիտացված մոտեցում պետք է ցուցաբերեն:
«Ոնց որ իրենց նորաթուխները, որ վկայականը կորցնի, չի հիշի, թե ինչ է աշխատում, էդ նույն ձեւով բերելու են դատավորներին՝ անփորձ, անբան՝ կարգեն դատավոր, որ ասեն՝ ա՛յ տղա, սենց ա: Նիկոլ Փաշինյանը հենց առաջին օրը խոստովանեց, երբ ասաց՝ էդ ո՞ր դատավորն է, որ իմ ասածը կարա չանի»,-ասաց ԲՀԿ պատգամավորը:
Նա նկատեց, որ առաջարկում են, որ լինի խափանման միջոց որոշող դատարան։
«Ես էլ նույն հաջողությամբ կասեմ՝ խուզարկություն որոշող դատարան, առգրավում որոշող դատարան․․․ Ամեն մի քննչական գործողության համար չպետք է նոր դատարան ստեղծեն»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը:
Նշենք, որ կառավարությունը օրենքի նախագիծ է ներկայացրել ԱԺ, ըստ որի խափանման միջոց ընտրելու գործերը պետք է քննեն հատուկ այդ հարցերում մասնագիտացած առանձին դատավորներ: Հայրենիքի փրկության շարժման անդամները ԱԺ դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
Մանրամասն՝ տեսանյութում․