Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
««Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատել էր լուրերն այն մասին, որ «օրակարգում կա նման հարց», և հնարավոր է, որ ինքը նշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:
Ըստ տրամաբանության, արդեն իսկ պետք է շրջանառվեին թեկնածուների անուններ, թե ով է փոխարինելու Լ. Մակունցին՝ խմբակցության ղեկավարի պաշտոնում: Սակայն, ինչպես մնացյալ հարցերում, այս հարցում ևս իմքայլականները տրամաբանությունից դուրս են:
«Իրավունքի» իշխանական աղբյուրները պնդում են, որ անգամ չի քննարկվում, թե ով է լինելու Մակունցին փոխարինողը, քանի որ բոլորի մոտ էլ ճամպրուկային տրամադրություններ են: Իշխող խմբակցության պատգամավորները հիմա ավելի շատ մտազբաղ են, թե երբ են ձերբազատվելու պատգամավորական մանդատներից և վերադառնալու իրենց նախկին կյանքին:
Իսկ նրանք, որոնք դեռ կարծում են, թե անելիք ունեն քաղաքական դաշտում, ևս չեն ցանկանում վերցնել ֆիկտիվ գոյություն ունեցող իշխող ուժի ղեկավարի պաշտոնը, որովհետև այն լինելու է բավականին կարճ և անշնորհակալ գործ: Վերին օղակներում ևս չեն պատրաստվում Լ․ Մակունցին փոխարինել մեկ այլ իմքայլականով: Պարզապես, Մակունցի նշանակումը կհամադրեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ, իսկ մինչ այդ խմբակցությունում «դիրիժորությունը» «տակից» դե ֆակտո կստանձնի Նիկոլ Փաշինյանի վստահելի կադրերից, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: