|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող քաղաքական ուժը խորհրդարանում կարծես վերադարձել է հին ու բարի ժամանակներին, երբ իրենք ընդդիմադիր էին կամ քաղակտիվիստ: Ի դեմս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության` ՀՀ կառավարությունն այլեւս ոչ թե հենարան, այլ թակարդ ունի:
Խորհրդարանական կուլիսներում «Իմ քայլի» պատգամավորներն այնպիսի եռանդով են քննադատում, դժգոհում ու բողոքում այս կամ այն նախարարից, որ անգամ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կերազեին այդքան ընդդիմադիր լինել:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` քայլական պատգամավորների հիմնական դժգոհության թոփ եռյակում առաջին տեղում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է, ապա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
Վերջինիս ընդհանրապես յուրային են համարում, ավելին` ոմանք նույնիսկ համոզված են, որ արտակարգ դրության ավարտի հետ մեկտեղ կավարտվի նաեւ Ավինյանի` գործադիրում աշխատելու ընթացքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում