|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Սեպտեմբերի 29-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում կայանալիք ավագանու անդամների ընտրությունները թեժ են լինելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջադրված թեկնածուները 48-ն են (օրենքով նախատեսված է 15 տեղի համար):
Մեզ հայտնի դարձավ նաև, որ առաջադրված թեկնածուների թվում են մինչև արտահերթ ընտրություն նշանակվելը գործող ավագանու անդամները:
Տեղեկացնենք, որ ավագանու 5 անդամներ՝ Արթուր Գալստյանը, Արտակ Աշիկյանը, Կամո Խաչատրյանը, Արման Դերմոյանը, Հերմոն Ավետիսյանը, մայիսի 3-ին հրաժարականի դիմում էին ներկայացրել:
Բանն այն է, որ նրանք չէին մասնակցում ավագանու նիստերին և բոյկոտում էին: Ավագանու անդամները պահանջում էին քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։