|
Փոխարժեքներ
08 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, վերլուծել մինչ օրս կատարված քայլերն ու խոսել վարչապետի հրաժարականի, արտահերթ ընտրությունների մասին։
Իշխան Սաղաթելյանի խոսքով` նախորդ երկու ամիսներին շարժումն իրականացրել է բազմաթիվ ակցիաներ և գործողություններ` շատ հստակ ձևակերպելով իր օրակարգն ու պահանջը։ Ըստ նրա` ակնհայտ է, որ կա գործող իշխանության հեռացման համաժողովրդական պահանջ, որը սակայն դեռ չի վերածվել համաժողովրդական պայքարի, և այնպես չէ, որ չարիքի իշխանության հրաժարականը պահանջում են միայն նրանք, ովքեր դուրս են գալիս փողոց և մասնակցում կոնկրետ գործողությունների կամ միջոցառումների։
Սաղաթելյանի հավաստմամբ` Հայրենիքի փրկության շարժումն առաջիկայում իր պայքարը շարունակելու է ավելի լայն թափով, հետևաբար նպատակների ու մոտեցումների մեջ ոչինչ չի փոխվել։ Շարժումն, ըստ նրա, վարչապետի հետ ունի քննարկելիք մեկ օրակարգ` իր հեռացման ճանապարհային քարտեզը, ընդ որում` շարժումն արտահերթ ընտրությունների առթիվ արդեն իսկ ներկայացրել է ճանապարհային քարտեզը և հիմնավորել, թե ինչու ընտրությունները չպետք է կայանան վարչապետի աթոռին կառչած անձի կազմակերպմամբ։