Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ադրբեջանի սակագնային խորհրդի որոշմամբ՝ փետրվարի 1-ից Բաքվում, Սումգայիթում, Խըրդալանում և Ապշերոնի շրջանում բնակչության ջրամատակարարման սակագինը կկազմի 0,7 մանաթ՝ 1 խորանարդ մետրի դիմաց:
Ներկայումս հանրապետության բնակչության ջրամատակարարման սակագինը 1 խմ-ի համար 0,35 մանաթ է:
«Սակագնային խորհուրդը, հաշվի առնելով «Ազերսու» ԲԲԸ-ի դիմումը, Բաքվի, Սումգայիթի, Խըրդալանի և Ապշերոնի շրջանի բնակիչների ջրամատակարարման սակագինը սահմանել է 70 քապիկ, վարչական տարածքային այլ ստորաբաժանումներում` 60 քապիկ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այլ բաժանորդների համար ջրամատակարարման սակագինը մնացել է 1 մանաթ:
Բացի այդ, Մաքսային միության որոշման համաձայն, բնակչության համար կոյուղու ծառայությունների սակագինը սահմանվում է 30 քապիկ (ներկայումս`15 քապիկ), այլ բաժանորդների համար` 1 մանաթ:
Հիշեցնենք, որ 2020 թ. ամառը Ադրբեջանում ջրային ռեսուրսների լրջագույն խնդիրներ էին առաջացել. Ադրբեջանի տարածքով անցնող գետերը ցամաքել էին՝ մեծ վնաս հասցնելով գյուղատնտեսությանը։
Պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ է անցել ինչպես Մատաղիսի ջրամբարը, այնպես էլ ջրային պաշարներով հարուստ Քարվաճառի շրջանը (որի ջրերով է սնուցվում նաև Սևանա լիճը)։