Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-09-09 18:24
Արցախ

Արցախում ջրի պակասի պատճառը նաեւ այն է, որ ջրային որոշ ռեսուրսներ մնացել են ադրբեջանական օկուպացիայի տակ. Արցախի ՄԻՊ

Արցախում ջրի պակասի պատճառը նաեւ այն է, որ ջրային որոշ ռեսուրսներ մնացել են ադրբեջանական օկուպացիայի տակ. Արցախի ՄԻՊ

Արցախում ջրի հարցը խիստ է արտահայտված: Ստեփանակերտի պարագայում բնակչության 20 տոկոսն է զրկված ջրից, համայնքների մեծամասնությունում՝ գրեթե 80 տոկոսով խնդիրն առկա է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Նա նշեց, որ կան համայնքներ, որտեղ ջրամատակարարումը ռեժիմով է՝ կարող է շաբաթվա ընթացքում 1-2 անգամ լինել:

«Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ խնդիրը երեք հիմնական գործոնով է պայմանավորված. չոր եղանակային պայմաններն ու ջրային ռեսուրսների սակավությունը, Ստեփանակերտի պարագայում բնակչության աճը՝ 13-15 հազարով, որոնք ստիպված թողել են իրենց բնակավայրերը բռնազավթված տարածքներում, երրորդ խնդիրը, որն առավել գործուն է  արտահայտված հենց համայնքներում՝ ջրային որոշ ռեսուրսներ, ավազաններ մնացել են  ադրբեջանական օկուպացիայի տակ և մենք հնարավորություն չունենք օգտագործել այդ ջրային ռեսուրսները»,- ասաց Գ.Ստեփանյանը: