Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում իրավիճակի վերաբերյալ․ «Ադրբեջանցի զինծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել մեքենաների ապօրինի խուզարկություններ, սպառնում են:
Հայտարարություն լրացուցիչ փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ՝
Այս հայտարարությունը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Ներքին Շորժա, Նորաբակ, Կութ գյուղերում սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին ու վտանգներին՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության պատճառով:
Ավելին, ադրբեջանական դիրքերից մեկը, որն առավել մոտ է սարատեղիներին, ադրբեջանական զինվորականներն ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել գյուղացիների մեքենաների ապօրինի խուզարկություններ։
Բացի այդ, ըստ 2021 թվականի հունիսի 3-ին Գեղամասար համայնքի Կութ գյուղի հետ կապված՝ ստացվել են ահազանգեր, որ ադրբեջանական զինվորականները շարունակում են տեղակայված լինել գյուղի անմիջական հարևանությամբ, որի պատճառով արոտավայրերի ընդամենը փոքր հատված են կարողանում օգտագործել։ Ավելին, ադրբեջանական զինվորականները հովիվներին հայհոյում են և բարձր գոռգոռալով, զենքի ցուցադրումով սպառնում են։Իսկ գյուղը գտնվում է նշանառության ներքո:
Ադրբեջանական զինվորականների ակնհայտ ապօրինի տիրապետության տակ է հայտնվել Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի անասնագոմը, և բնակիչները զրկվել են այն օգտագործելու հնարավորությունից։ Անասնագոմի մոտ առկա են վտակներ, որոնք օգտագործվել են նաև գյուղատնտեսական նպատակներով, իսկ հիմա այլևս գյուղացիները դրանք չեն կարողանում օգտագործել:
ՀՀ ինքնիշխան տարածում՝ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, նրանց բացահայտ հանցավոր արարքները լրջորեն վտանգել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների կյանքն ու առողջությունը, ամբողջությամբ խաթարել է նրանց բնականոն կյանքն ու հոգեկան անձեռնմխելիությունը:
Արոտավայրերը, խոտհարքները, մյուս նշանակության հողատարածքներն օգտագործել հնարավոր չէ, քանի որ՝
1) այդ տարածքներում ապօրինաբար ներկա են ադրբեջանական զինված ուժերի ծառայողներ.
2) այդ տարածքները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ուղիղ նշանառության տակ:
Այս ամենը հաստատվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ուսումնասիրություններով:
Հարցն այն է, որ գյուղերի բնակիչների համար ներկայում առավել ևս հրատապ է այս հողատարածքներն օգտագործելու անհրաժեշտությունը՝ պայմանավորված սեզոնային պահանջներով: Արդեն պետք է սկսվի խոտհունձի ժամանակաշրջանը, և գյուղացիները հայտնվել են սուր խնդիրների առաջ: Սա էլ կարող է հանգեցնել անասնագլխաքանակի կտրուկ նվազման, քանի որ առկա չեն բավարար պայմաններ անասնապահությամբ զբաղվելու համար։
Այս ամենն էլ ավելի է խորացնելու սոցիալական խնդիրները:
Ադրբեջանական զինված ուժերի տիրապետության կամ վերահսկողության տակ են հայտնվել ջրային պաշարներ, որոնցից ձևավորվում են ոռոգման և խմելու ջրերը:
ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորված են ՀՀ սահմանադրությամբ ու միջազգային պահանջներով:
Չի կարող պետության սահմաններին վերաբերող որևէ գործընթաց համարվել ընդունելի, եթե դրա արդյունքում խաթարվել են սահմանային բնակիչների բնականոն կյանքը, կոպտորեն խախտվել ու շարունակում են խախտված կամ լրջորեն վտանգված մնալ նրանց իրավունքները:
Այսպիսով, անվտանգության գոտու ստեղծումը բացարձակ անհրաժեշտություն է` մարդկանց խախտված իրավունքների վերականգնման ու խախտումների վտանգներից երաշխավորման նպատակով»: