|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունվարի 29-ին Անկարայից մեկնել է առաջին բեռնատար գնացքը, որը Վրաստանով ուղևորվել է Ռուսաստան: Այդ մասին հայտնում է թուրքական Yeni Şafak հրատարակությունը:
Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կապի նախարարությունը լրագրողներին հայտնել է, որ 15 վագոնից բաղկացած բեռնատար գնացքն ուղևորվել է Կալուգայի շրջանում գտնվող Վորսինո, որտեղ գտնվում է մաքսային կետ: Գնացքը պետք է տեղ հասնի ութ օրից:
Հաղորդվում է, որ գնացքը երթուղու մի մասը կանցնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով, որը միացնում է Թուրքիան և Ադրբեջանը: Հետագայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև երկաթուղային կապը նախատեսվում է մշտական դարձնել: