Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir am-ը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի Բրատսկ քաղաքի բնակիչը մի քանի օր առաջ գնացքից ընկնելով՝ 45 աստիճան ցրտին 7 կմ վազել է մինչև մոտակա կայարանը ու ողջ մնացել: Նա լրատվամիջոցներին պատմել է իր տպավորությունները: Տղամարդը, ով մասնագիտությամբ վարորդ է, Բրատսկից Ալդան է ուղևորվել: Երեկոյան ժամը տասին նա դուրս է եկել ծխելու, սակայն սխալ դուռ է բացել և ցած ընկել:
«Առաջին միտքը վեր կենալ և վազելն էր: Այնպես որ` ես որոշեցի վազել գնացքի ուղղությամբ»,- պատմել է տղամարդը: Նրա հագին ջինս, վերնաշապիկ և ռետինե հողաթափեր են եղել: Տղամարդը կենդանիներից չի վախեցել: Երբ նա հասել է կայարան, հերթապահը շատ է զարմացել, թեյ է լցրել և զանգահարել ոստիկանություն: Տղամարդը չի զանգահարել կնոջը, նա առանց այն էլ ամեն ինչ ԶԼՄ-ներից է իմացել:
Սակայն տղամարդը վրդովվում է, որ լրատվամիջոցները գրում են, թե իբր ինքը հարբած է եղել: Այդ գիշեր նա, ամեն դեպքում, հասել է իր գնացքին, բարձրացել է իր տեղը և քնել: Առավոտյան արթնացել է և մի քիչ մտածել սեփական կյանքի մասին: Սակայն դա արդեն անձնական հարց է: