կարևոր
355 դիտում, 9 րոպե առաջ - 2026-11-24 19:13
Հասարակություն

Ծափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել է

Ծափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել է

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ 

Ժամը 13։45-ի սահմաններում Ծափաթաղ բնակավայրի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 61-ամյա Մարտիկ Մ․-ի վարած «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը և Երևանի բնակիչ 65-ամյա Ավետիք Ս․-ի վարած մարդատար գնացքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բետոնախառնիչը կողաշրջվել է և բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։