|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի զրահապատ գնացքն ապրիլի 24-ին կժամանի Վլադիվոստոկ քաղաք: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն`Հեռավորարևելյան երկաթուղիներում աղբյուրին հղումով:
Նշվում է նաև, որ երեքշաբթի առավոտյան Վլադիվոստոկի օդանավակայանում Փհենյանից 2 ինքնաթիռ է վայրէջք կատարել և, ըստ հարավկորեական լրատվամիջոցների, դրանցում եղել են Կիմ Չեն Ընի անվտանգության ծառայության աշխատակիցները:
Ըստ Коммерсантъ-ի տվյալների` Պուտին-Կիմ Չեն Ըն հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին` Վլադիվոստոկի Ռուսկի կղզում գտնվող Հեռավոր Արևելքի Դաշնային համալսարանում: