Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նորին Վսեմութիւն
Բակօ Սահակեան
Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան - Ստեփանակերտ
Մեծայարգ պրն նախագահ,
Դառն կսկիծով ու խոր ցաւով լսեցինք Ադրբեջանի բանակի բարբարոսական, անհասկանալի ու անակնկալ յարձակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Պաշտպանութեան Բանակի եւ սահմանամերձ շրջանների խաղաղ բնակչութեան վրայ, որի իբրեւ հետեւանքª տասնեակ անմեղ զոհեր եւ վիրաւորներ եղան ե'ւ բանակից ե'ւ բնակչութիւնից:
Մենք անընդունելի ու դատապարտելի այս արարքը նկատում ենք մի խաղաղ ու ստեղծագործ ժողովրդի դէմ անարդարանալի ակտ, որով ամբողջ տարածաշրջանի խաղաղութիւնը վտանգի է ենթարկում:
Մենք կոչ ենք անում խաղաղասէր ու ճնշւած ժողովուրդների պաշտպան` Իրանի Իսլամական Հանրապետութեան, որ հնարաւոր բոլոր միջոցները օգտագործի վերջ տալու պատերազմական գործողութիւններին, որոնց զոհ են գնում տասնեակ անմեղ մարդիկ երկու կողմերից հաւասարապէս:
Զօրակցում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան քաջարի բանակին, ինչպէս նաեւ արիասիրտ հայ ժողովրդին, համոզւած լինելով, որ նա, ով իր արդար իրաւունքների ու հայրենիքի համար է կռւում` նրան պարտութիւն չկայ:
Աղօթում ենք մեր նահատակ զինւորների եւ զոհերի հոգիների խաղաղութեան եւ նրանց ծնողների մխիթարութեան համար, ինչպէս նաեւ առաւել մարտունակութիւն եւ աստւածային օրհնութիւն եւ պաշտպանութիւն մեր սիրելի ժողովրդին:
Մնանք քրիստոնէական ջերմ սիրով եւ օրհնութեամբ:
ԱՂՕԹԱՐԱՐ`
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ