| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            7or.am-ը գրում է․
«Միշտ հիշեք, որ
–ով ամենաբարձրն է տարիներ շարունակ գոռում սովետական ԿԳԲ–ի գործակալների ու ԿԳԲ–ի իրավահաջորդ ԱԱԾ–ի դեմ, խոսում լյուստրացիայի անհրաժեշտության մասին, նա ամենայն հավանականությամբ հավաքագրված գործակալ է կամ կրկնակի հավաքագրված գործակալ, կամ էլ՝ լավագույն դեպքում «մոլորյալ գառնուկ»,
– ով ամենաբարձրն ու ցուցադրականն է խոսում ՀՀ ինքնիշխանությունից, կյանքը ցույց է տվել, որ նա ամենաշատն է աշխատում ինքնիշխանության դեմ,
– ով ամենաշատն է խաղաղասիրություն քարոզում, նա պատերազմ է բերում,
– ով ամենաշատն է գոռում՝ «Հաղթելու ենք», նա տանում է դեպի կապիտուլյացիա։
Հիշեք նաև, որ
–գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին,
–գողինն ու բոզինը 40 օր է,
–ներտեսակային պայքարն ավելի դաժան է, քան միջտեսակայինը։
Ու որպես կանոն՝
հայրենասերը չի գոռում հայրենասիրության մասին, իրական խաղաղության կողմնակիցը պատրաստ է լինում պատերազմի ու ամեն ինչ անում դրանից խուսափելու համար, պետության ինքնիշխանությունն էլ ապահովում է ամենօրյա քրտնաջան, գաղափարական ու հետևողական աշխատանքով»։