կարևոր
3184 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-23 18:02
Քաղաքական

«Մայր Հայաստանի» տպավորիչ ու թափով մեկնարկը. hայե՜ր, ոտքի՛․ 7or.am

7or.am-ը գրում է․

«Երևանի ավագանու կամ ինչպես ավելի շատ նշում են մեր հայրենակիցները՝ քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկն առավել քան խորհրդանշական օր էր. oգոստոսի 23-ին՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի օրը: Եվ այս ընտրություններով ամբողջական իշխանափոխության խնդիր ու նպատակ դրած «Մայր Հայաստան» դաշինքը` Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ և համամասնական ցուցակով առաջադրված շարժման թեկնածուների, համակիրների ակտիվ ներկայությամբ քարոզարշավն սկսեց Հաղթանակի զբոսայգուց՝ Մայր Հայաստան արձանի մոտից:

«Գտնում ենք, որ այս իշխանությունը հայտնվել է օրենքից դուրս կարգավիճակում, չունի լեգիտիմություն, ինքն Արցախը համարել է ադրբեջակական, դրանով խախտել է և՛ այսօրվա Անկախության հռչակագիրը, որի ընդունման օրը մենք որպես տոն ենք նշում, և՛ Հայաստանի Սահմանադրությունը, և՛ իր իսկ նախընտրական ծրագիրը»,-լրագրողների հետ զրույցում ընդգծեց Անդրանիկ Թևանյանը:

Նա երևանցիներին, քաղաքացիներին կոչ արեց առաջնորդվել «Ո՞վ, եթե ոչ ես, ե՞րբ, եթե ոչ հիմա» կարգախոսով ու միանալ շարժման պայքարին, ինչպես «Մայր Հայաստանի» կարգախոսով է ընդգծվում՝ «Միացի՛ր, որ փոխենք»:

Նույն օրը սոցցանցերում զետեղվեց նաև «Մայր Հայաստանի» երաժշտական հոլովակը, որը բավականին տպավորիչ է, թե՛ «Քուինի» հանրահռչակ «Ուի ուիլ ռոք յու» պոպուլյար երգի մեղեդու ընտրության, թե՛ հատկապես այդ ռիթմով գրված և Թևանյանի հեղինակած հայերեն տեքստի, որը մարդկանց հորդորում է ոտքի ելնել ու միանալ հանուն Արցախի, հանուն Հայաստանի գոյության մղվող պայքարի, որի այս կարևոր փուլը ծավալվել է մայրաքաղաք Երևանում:

Ոչ պակաս տպավորիչ էր «Մայր Հայաստանի» ներկայացուցիչների «բարձրախոսային երթը» Երևանի փողոցներով՝ Անդրանիկ Թևանյանի, Զարուհի Փոստանջյանի, Մանուկ Սուքիասյանի ակտիվ մասնակցությամբ ու ելույթներով:

Ի դեպ, Անդրանիկ Թևանյանը բավականին ուշագրավ զրույց սկսեց տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանական փոխգնդապետի հետ՝ փորձելով նրանից ճշտել, թե արդյոք համաձա՞յն է Փաշինյանի այն մոտեցմանը, որ Արցախը ադրբեջանական տարածք է: Չնայած ոստիկանական սպան լայվի տեսախցիկի առաջ ամեն կերպ խուսափում էր ուղիղ տրված հարցին ուղիղ պատասխանելուց, բայց հայացքից զգացվեց, որ մեծ հաշվով՝ համաձայն չէ, որ Արցախը ադրբեջանական է:

Հնարավոր չէ գտնել իրապես հայ մեկ մարդու, որ համաձայն կլինի նման՝ բացառապես թշնամուն ձեռնտու ձևակերպման հետ: Հետևաբար, պետք է մերժել Նիկոլ Փաշինյանին և այս ընտրություններում մերժել նրա ՔՊ-ին ու նրա սատելիտներին:

Մի խոսքով, «Մայր Հայաստանի» մեկնարկը տպավորիչ էր, իսկ ընտրված անմիջական շփման մարտավարությունը պետք է որ որոշակի արդյունավետություն ապահովի՝ «Մայր Հայաստան» դաշինքի ասելիքը հնարավորինս շատ երևանցիների հասցնելու իմաստով:

Այսօր քարոզարշավի մեջ մտան նաև գրեթե բոլոր մյուս մրցակից ուժերը՝ ՔՊ, «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» և այլն:

Այստեղ կարևոր է նկատել, որ հենց մեկնարկում ուրվագծվեց երկու հիմնական բևեռ. մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն է, որը պայքարում է իշխանությունը պահելու, վերարտադրվելու և փաշինյանական կործանարար քաղաքականությունը շարունակելու համար՝ ներառյալ իր սատելիտ մի շարք կուսակցությունները, ուժերը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն սպասարկում են իշխանական այդ «խաղը»:

Իսկ մյուս կողմից՝ «Մայր Հայաստան» դաշինքն է, որը հստակորեն առաջադրել է Նիկոլ Փաշինյանից Հայաստանն ազատելու, ամբողջական իշխանափոխության հասնելու նպատակ: Հատկանշական է, որ այս շեշտադրումները փորձում են որդեգրել և նույն մոտեցումներով սկսել են առնվազն այս փուլում հանդես գալ նաև մասնակից այլ ուժեր»: