կարևոր
4156 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-22 21:41
Հասարակություն

Կործանարար քարոզչության թիրախ տավուշեցիների հանրային ընկալումները փոխվել են. Գառնիկ Դանիելյանը՝ Տավուշ այցի մասին

Կործանարար քարոզչության թիրախ տավուշեցիների հանրային ընկալումները փոխվել են. Գառնիկ Դանիելյանը՝ Տավուշ այցի մասին

Արդեն երկրորդ օրն է՝ Տավուշի մարզում եմ։ Այցելում եմ այն բնակավայրերը, որոնց այս կամ այն հատվածներն օրվա իշխանությունները ցանկանում են միակողմանիորեն զիջել։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը:

«Այսօր Տավուշում էի «Հայաստան» խմբակցության ղեկավար Seyran Ohanyan-ի հետ։

Անկեղծորեն խոստովանեմ, որ եթե շաբաթներ առաջ կային մարդիկ, որոնք, ընկնելով իշխանությունների կործանարար քարոզչության ազդեցության տակ,

մեզ ոչ այնքան ջերմ էին դիմավորում, վերջին օրերին նրանց հանրային ընկալումները փոխվել են։

Ինչպես ամենուր, այնպես էլ՝ Տավուշում, իշխանություններից խորը հիասթափության մթնոլորտ է։

Կոչ եմ անում հայրենակիցներիս՝ չհիշեցնել իրար, թե ժամանակին ով ում է ընտրել կամ սատարել։

Այս փուլում հարկ է բոլորին ընդունել ինչպես յուրայինի. հայրենիքը մեկն է և բոլորինս է։

Տեղեկացա, որ անհամաչափ ուժ կիրառելով բերման են ենթարկվել «Իմնեմնեմի» համացանցային հաղորդաշարի վարողներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։

Այս ժամերին Տավուշից վերադառնում եմ մայրաքաղաք՝ սատարելու տղաներին։

Ուզում եմ վերահաստատել, որ տավուշեցին ամուր կանգնած է իր հողի վրա, պատրաստ է մինչև վերջ պաշտպանել իր հողն ու սրբությունները։

Եթե ազգովի կանգնենք այս մարդկանց կողքին, վստահ եմ, կփրկենք հայրենիքի այս հողակտորը»,- գրել է նա։