կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-19 19:21
Մշակույթ

Կամք, իմաստություն, սեր

ՀՀ նկարիչների միությանն այսօր տեղի ունեցավ ԵՊՀ հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի եւ արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, միաժամանակ բացվեց նաեւ արդի հայ նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների՝ «Կամք, իմաստություն, սեր»․ խորագիրը կրող ցուցահանդեսը։

Ցուցասրահում ներկայացված էին Հայաստանի տարբեր պատկերասրահներում եւ մասնավոր հավաքածուներում գտնվող անվանի հայ նկարիչների, այդ թվում՝ Գ. Բաշինջաղյանի, Վ. Սուրենյանցի, Գ. Խանջյանի, Ս. Փարաջանովի՝ Քրիստոսի պատկերը ներկայացնող մեծարժեք ստեղծագործությունները։

«Հայաստանում ինչ իրադարձություններ էլ որ տեղի ունենան, այսպիսի ցուցահանդեսները միշտ կարեւոր են։ Հանրությունը պետք է կարեւորի հոգեւոր թեման»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։ Շնորհանդեսն ընթացավ երաժշտական համարներով, ավարտին՝ ավանդական գինեձոնի արարողությամբ: Միջոցառումն անցակցվում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ԿԳՄՍ նախարարության, Երեւանի պետական համալսարանի, ՀՀ նկարիչների միության, Հայաստանի Ազգային պատկերասրահի, Ս. Փարաջանովի թանգարանի աջակցությամբ:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունվարի 21ը։