Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սիրված լինելը մարդուն ուժ է տալիս, իսկ սիրելը՝ քաջություն:
Լաո Ցզի
Ոչ բոլորն են ի վիճակի մեծ գործեր կատարել, բայց մենք բոլորս կարող ենք փոքր գործեր անել՝ մեծ սիրով:
Մայր Թերեզա
Եթե կարող եք կնոջը ծիծաղեցնել, ուրեմն կարող եք նրան ստիպել անել ամեն ինչ:
Մերիլին Մոնրո
Սերը երբեք չի մահանում բնական մահով: Այն մահանում է, որովհետեւ մենք չենք լիցքավորում այն: Սերը մահանում է կուրությունից, սխալներից եւ դավաճանություններից: Այն մահանում է հիվանդությունից եւ վերքերից, ձանձրույթին, թառամելուց եւ փայլազրկումից:
Անաիս Նին
Ավելի լավ է սիրել եւ կորցնել, քան երբեք չսիրել:
Ալֆրեդ Թենիսոն
Կնոջ երեւակայությունը չափազանց արագ է: Այն թռչում է համակրանքից՝ սեր, սիրուց՝ ամուսնություն՝ մեկ վայրկյանում:
Ջեյն Օսթին
Մենք սիրված ենք, որովհետեւ սիրված ենք: Սիրելու համար պատճառ չկա:
Պաուլո Կոելյո
Սերը կրակ է: Սակայն երբեք չենք իմանա՝ այն կտաքացնի՞ մեր օջախը, թե՞ կհրդեհի տունը:
Ջոան Քրոուֆորդ
Ոչ ոք չի կարողացել չափել, անգամ պոետները, թե ինչերի կարող է սիրտը դիմանալ:
Զելդա Ֆիցջերալդ
Սիրտը ստեղծվել է կոտրվելու համար:
Օսկար Ուայլդ
Ատիր մեղքը, սիրիր մեղավորին:
Մահաթմա Գանդի
Դա սեր էր առաջին հայացքից, սեր՝ վերջին հայացքից, հավիտյան ու հավերժ հայացքից:
Վլադիմիր Նաբոկով
Որքան շատ ենք դատում, այնքան քիչ ենք սիրում:
Օնորե դը Բալզակ
Որքան կարճ է սերը եւ որքան երկար՝ մոռանալը:
Պաբլո Ներուդա
Ես քեզ սիրում էի, ինչպես տղամարդը՝ երբեք չհպված կնոջը, որին միայն գրում է եւ որի նկարն է պահում միայն:
Չարլզ Բուկովսկի
Ինձ չի հուզում այն, որ բոլորն ինձ մոռացել են, քանի դեռ դու ես հիշում:
Հարուկի Մուրակամի
Թարգմանությունը՝ Էդիթ Մարգարյանի