Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալվարդ Պետրոսյանը սովորեցրել է իմաստություն, հայրենիք, նվիրում, մտավորականի խիզախում, չընկրկել և խիղճ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ պատվո շքանշանակիր, ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։
Նա ասաց, որ Ալվարդ Պետրոսյանին ճանաչում է Զարթոնքի տարիներից։
«Անկախության հրապարակում մի սրճարան կար․ այնտեղ միշտ մեր «խիղճն» էր հավաքվում՝ մտավորականներ, և Ալվարդի շուրջը այդ զրույցները ծավալվում էին։ Թեև մենք սերնդակից չէինք, բայց սենդակից էինք անկախություն, պետականություն ունենալու ցավով։ Ալվարդն ինձ նաև կուսակցական ընկերուհի էր և մենք նույն երազն ունեինք՝ անկախ, միացյալ Հայաստանի երազը։ Բայց այդ ճանապարհն անցնում էր Հայաստանի այսօրվա պետականության կերտումով։ Ու այս բոլոր 30 տարիներին Ալվարդը եղել է ոչ միայն իմ կուսակցական ընկերուհին, այլև իմ մտավորական ընկերը»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում․