|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին Հայաստանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Այս անգամ նրա այցը մասնավոր է, եկել է իր հայրենի Մալիշկա՝ հարազատներին տեսության, որովհետև հուլիսի 16-ին ԱՄՆ է մեկնելու՝ վիրահատվելու, ուր և գտնվում էր վերջին 5-6 ամիսներին:
«Եկել է սեր ստանա, սեր փոխանցի հարազատներին»,-ասացին:
Ի դեպ, նրան մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ Աբրահամյանն այս կամ այն կերպ ներգրաված կլինի ԱԺ ընտրություններում՝ ի վերջո մեկ տանիքի տակ հավաքելով Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը», Օսկանյանի «Համախմբումը», Արամ Սարգսյանի Դեմկուսը, Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: