Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Անկարան սպասում է, որ ԱՄՆ նոր նախագահը ստանձնի իր պարտականությունները: Այդ ժամանակ Թուրքիան Ջո Բայդենին կառաջարկի հանձնաժողով ստեղծել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգի վրա ռուսական Ս-400-ի ազդեցության ասպեկտներն ուսումնասիրելու համար: Ըստ թուրքական NTV հեռուստաալիքի՝ այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Պակիստան կատարած ուղևորությունից վերադառնալուց հետո:
Անկարան կարծում է, որ նման հարթակը հնարավորություն կտա պահպանելու ինչպես Ս-400 համակարգերը, այնպես էլ վերադառնալու Ֆ-35 կործանիչ ինքնաթիռների ծրագրին:
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան անկեղծ ջանքեր է գործադրում Վաշինգտոնի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ և նույն վերաբերմունքն է ակնկալում ամերիկյան կողմից:
Անցյալ ամիս, կապված ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հետ, Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ, ինչպես նաև բացառեց Ֆ-35 կործանիչների ծրագրից: Անկարան այս քայլը որակեց «լուրջ սխալ»: