|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը փետրվարի 26-ին Անկարայում իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ բանակցությունների ժամանակ կհայտարարի «3+3» համագործակցության տարածաշրջանային հարթակին Վրաստանի միանալու՝ թուրքական կողմի ակնկալիքների մասին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։
«2025 թվականի փետրվարի 26-ին մեր երկիր կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ Նախարար Հաքան Ֆիդանը հույս ունի բանակցություններում հայտարարել Անկարայի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը վճռական աջակցության և Աբխազիայում և Հարավային Օսիայում հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին, ինչպես նաև կհայտնի իր ակնկալիքներն առաջիկայում Վրաստանի՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում ընդգրկվելու վերաբերյալ», - հայտնել է գործակալության զրուցակիցը: