|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը, ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Վաշինգտոնում կազմակերպված` արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ժողովին, անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման վերաբերյալ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի` «Թուրքիան պետք է ընտրություն կատարի` մնալ ՆԱՏՕ-ում, թե` գնել Ս-400» արտահայտությանը. հաղորդում է gazeteduvar.com.tr կայք:
«Թե ինչ զենք կարող է գնել ՆԱՏՕ-ի ցանկացած դաշնակից երկիր, դա նրանց ազգային որոշումն է: Հասկանում ենք, որ սա խնդիրներ է առաջացրել, սակայն ԱՄՆ-ն ու Թուրքիան պետք է իրար հետ լուծեն այս հարցը»,- ասել է նա: