|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
ՆԱՏՕ-յի Ռազմական կոմիտեի նախագահ Ռազմաօդային ուժերի գեներալ Սըր Ստյուարթ Փիչը նշել է, որ դաշինքի պարտականության մեջ չի մտնում Թուրքիային խորհուրդ տալ թե, որ զենքը գնի-չգնի: Defense News ամսագրի հարցերին պատասխանելով, Փիչը հայտնել է, որ չեն միջամտելու Թուրքիայի`Ռուսաստանից Տ-400-ների գնմանը. « Թուրքիան շատ հզոր և անկախ դաշնակից է: Թուրքիայի և ՆԱՏՕ-յի համերաշխությունը շատ կարևոր է: Թուրքիան մեծ ներդրում է ունենում ՆԱՏՕ-յի զորավարժություններին և օպերացիաներին: Դրա դիմաց ՆԱՏՕ-ն կարևոր աջակցություն է ցուցաբերում Թուրքիային», - նշել է Փիչը:
«Այս գնումը ազգային հարց է, զենքի նախընտրությունը ՆԱՏՕ-յի գործը չէ», - հաղորդում է Euronews-ի թուրքական ծառայությունը: