|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Կորոնավիրուսի B.1.351 / 501Y տարբերակով՝ COVID-19-ի «հարավաֆրիկյան» շտամով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Դանիայում, հայտնում է Շիճուկի դանիական պետական ինստիտուտը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Շիճուկի դանիական ինստիտուտը հայտնաբերել է B.1.351 / 501Y շտամով վարակման դեպք, որն ի սկզբանե գրանցվել է Հարավային Աֆրիկայում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ դեպքը բացահայտվել է Դուբայ երկրի բնակչի կատարած ուղեւորությունից հետո:
Ինչպես հայտնել են ինստիտուտում, հայտնաբերվել են նաեւ կորոնավիրուսի մի քանի այլ մուտացիաներ: Ինչ վերաբերում է «բրիտանական» շտամին, ապա Դանիայում արդեն կան ավելի քան 250 նման դեպքեր:
Ինստիտուտում կարծում են, որ պատվաստանյութը հավասարապես արդյունավետ է կորոնավիրուսի բոլոր շտամերի դեմ: Երկրում պատվաստումները սկսվել են դեկտեմբերի 27-ին, սակայն Դանիայում շարունակում են կիրառվել խիստ սահմանափակող միջոցներ: