կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-16 15:02
Աշխարհ

Դանիայում երկու ամսվա մեջ առաջին անգամ կորոնավիրուսի դեպք չի գրանցվել

Դանիայում երկու ամսվա մեջ առաջին անգամ կորոնավիրուսի դեպք չի գրանցվել

Դանիայի իշխանությունները հայտարարել են, որ մարտի 13-ից ի վեր առաջին անգամ երկրում կորոնավիրուսի վարակման ոչ մի դեպք չի գրանցվել. այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ Դանիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը 10 791 է, 537 մարդ էլ մահացել է։ Դանիան մարտի կեսերից մտցրել էր սահմանափակումներ կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի համար։ Փակվել են դպրոցները, մանկապարտեզները, իսկ գրասենյակային աշխատողները տեղափոխվել են հեռահար աշխատանքի։