Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, պատասխանելով yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ կանխատեսումներ կան` գնաճի հետ կապված, պատասխանեց. «Լավ ա լինելու, ինչքան ասես` կարա աճի, մի' անհանգստացեք»: Պատգամավորը նշում է, որ ինքը միշտ է բարձրաձայնել տնտեսության մեջ սպասվող ռիսկերի մասին, որ իշխանությունների գործողությունները բերելու են կոնկրետ հետևանքների:
Մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԿԲ-ի վարած քաղաքականությունն արտարժույթի շուկայում սկսված անկայունությունը կարգավորելու ուղղությամբ, նա պատասխանեց. «Ի՞նչ ասեմ, քաղաքականության բացակայությունը ինչպե՞ս մեկնաբանեմ: Երկրի բնակչությանը 10 տոկոս կողոպտել են, ձեր աշխատանքը 10 տոկոսով էժանացել է, ձեզ ասում են` հարգելի' քաղաքացիներ, դուք 10 տոկոսով ավելի քիչ արդյունավետ եք աշխատում»:
Դիտարկմանն ի պատասխան, որ ԿԲ-ն հայտարարեց սպեկուլյացիաների մասին, Գուրգեն Արսենյանը հարց ուղղեց. «Իսկ ովքե՞ր են սպեկուլյանտները, թող ասեն` իմանանք: Ես ասել եմ, որ Հայաստանում գործում է խարդախների խումբ, որոնք սկսել են ժողովրդին կողոպտելու գործընթաց, և իրենք ունեն այդպես գործելու ազատությունները»:
Հարցին` արդյո՞ք արտաքին գործոններն ազդել են արտարժույթի շուկայի անկայունության վրա, ինչպես բացատրեցին իշխանությունները, պատգամավորը պատասխանեց. «Իրենց փիլիսոփայությանը որ նայենք` Բրազիլիայի տնտեսության աճի տեմպերի դանդաղումն է ազդում Հայաստանի վրա, կամ հարավաֆրիկյան ինչ-որ պետությունում ինչ-որ բան է տեղի ունեցել, որ շոկը դրսից եկավ, ու իրենք շոկահար եղան»: