Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 5-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀԱՀ-ի առողջապահության նախարար Զվելինի Մկիձեն։
«Պացիենտը 38 տարեկան տղամարդ է, որը կնոջ հետ ճանապարհորդել է Իտալիայում,-նրա խոսքը մեջբերում է News24 հարավաֆրիկյան լրատվական պորտալը:-Նրանց տուրիստական խումբը ՀԱՀ է վերադարձել 2020 թվականի մարտի 1-ին: Նա մարտի 3-ին թերապեւտին է դիմել տենդի, գլխացավի եւ հազի ախտանշաններով»:
Հիվանդը ենթարկվել է կարանտինի: Բժիշկները պարզում են այն անձանց, ում հետ շփվել է վարակվածը: News24-ը նշում է, որ հարավաֆրիկացին ապրում է երկրի արեւելքի Կվազուլու-Նաթալ նահանգում:
ՀԱՀ-ը դարձել է Աֆրիկայի՝ Սահարայից հարավ գտնվող երրորդ երկիրը, որտեղ հաստատվել են կորոնավիրուսով հիվանդանալու դեպքերը: Մինչ այդ վարակման դեպքեր են գրանցվել Նիգերիայում եւ Սենեգալում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: