|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ, որը ոչ պաշտոնապես անվանվում է «ստրատուս»։ Այս մասին, ի պատասխան գրավոր հարցման, Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Գերատեսչությունում նշել են, որ հանրապետությունում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը կայուն է։ Սակայն շարունակում է շրջանառվել «օմիկրոն» XBB.1.5 («Կրակեն») ենթատեսակը, որը դիտարկվում է 2023 թվականից։
Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներին, ապա այստեղ ևս ակտիվություն չի արձանագրվել, սակայն հայտնաբերվել են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի հարուցիչներ։
Հիշեցնենք, որ SARS-CoV-2 XFG-ի նոր տեսակը, որը ոչ պաշտոնապես անվանվում է «ստրատուս», առաջին անգամ հայտնաբերվել է Կանադայում 2025 թվականի հունվարի 27-ին։ 2025 թվականի հունիսի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Stratus XFG»-ը դասակարգել է որպես կորոնավիրուսի նոր՝ «հսկողության ներքո» տեսակ, որի տարածմանը և հիվանդության ընթացքի ծանրությանը հետևում են մասնագետները: «Ստրատուսը» աչքի է ընկնում բարձր վարակայնությամբ և աշխարհում ունի արագ տարածում, սակայն, համեմատած նախորդ տարբերակների հետ, դեռևս չի հարուցում հիվանդության ավելի ծանր ընթացք, ուստի հանրային առողջության համար ռիսկը համարվում է ցածր: