|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի տարածումը նվազեցնելու համար Հայաստանում մի շարք սահմանափակումներ են նախատեսվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ այսօր նախատեսվում է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ անցկացնել, քննարկել բոլոր առաջարկները, եւ մինչեւ օրվա վերջը հստակ սահմանափակումների ցուցակը, հավանաբար, արդեն պատրաստ կլինի:
Մասնավորապես՝ նախատեսվում է որոշ սահմանափակումներ կիրառել որոշ երկրներից եկող քաղաքացիների համար՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն, Բոդսվանայի Հանրապետություն, Լեսոտոյի Թագավորություն, Նամիբիայի Հանրապետություն, Զիմբաբվեի Հանրապետություն, Մոզամբիկ, Մադագասկար, Տանզանիա:
Նախարարի խոսքով՝ կորոնավիրուսի նոր շտամի տարածումը, ինչպես հայտնի է, սկսվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Շտամը 50 մուտացիա է կրում, որոնցից 30-ը վերաբերում են վիրուսի սփայք սպիտակուցին: Այժմ մանրակրկիտ ուսումնասիրություններ են անցկացվում թե՛ մի շարք երկրներում, թե՛ ԱՀԿ-ի կողմից՝ պարզելու համար, թե, բացի տարածման ակտիվությունից, ինչ այլ առանձնահատկություններ ունի նոր շտամը: