|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մարտի 18-ին առավոտյան Թուրքիայի հարավարևելյան սահմանամերձ Շըրնաք նահանգի Սիլոփ շրջանում Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK-ՔԲԿ) զինյալները հարձակվել են տեղի Հիսափքափը կոչվող ռազմաբազայի վրա։
Ըստ Ermenihaber-ի՝ հարձակման հետևանքով վիրավորվել է 5 թուրք զինվոր։ Քուրդ զինյալներին հայտնաբերելու և վնասազերծելու համար Թուրքիայի ուժայինները օպերացիա են սկսել։ Քուրդ գրոհայինները զինված են եղել երկարափող զենքերով և նռնականետերով։
Տեղեկացնենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիայի զինված ուժերը ներխուժեցին քրդերի վերահսկողության տակ գտնված Աֆրին շրջանի համանուն քաղաք, PKK-ն հայտարարել է, որ այսուհետև իրենք դիմելու են ավելի ակտիվ գործողությունների:
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Դրա դեմ գործողություններն իրականացվում են ինչպես Թուրքիայում ներսում, այնպես էլ Իրաքի Քանդիլ շրջանում, որտեղ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաբազան։ Թուրքական կողմը Սիրիայի քրդական ուժերին նույնացնում է PKK-ի հետ։