կարևոր
3532 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-20 11:19
Քաղաքական

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունն ավարտվել է

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունն ավարտվել է

ԱՄՆ – ԵՄ – Հայաստան բրյուսելյան հանդիպման ընթացքում կարող էին ավելի լայն պայմանավորվածություններ ձեռք բերվել - Նախօրեին՝ ապրիլի 17-ին, հայտնի է դարձել Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի վաղաժամկետ փուլային դուրսբերման գործընթացի մասին՝ ի կատարումն Ադրբեջանի եւ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության որոշման։ Բաքվում ասւմ են՝ «խաղաղպահների եւ ադրբեջանական կողմի միջեւ որեւէ տարաձայնություն չի եղել։ Սպասվում է՝ խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի սեպտեմբերի վերջին»։

Հիշեցնենք՝ 2020 թ-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ 44-օրյա պատերազմից հետո մնացած Լեռնային Ղարաբաղի «հայկական» եւ ադրբեջանական զորքերի շփման գծում տեղակայվել են 2 հազարից քիչ թվով ռուս զինծառայողներ՝ հրաձգային զենքերով եւ թեթեւ զրահատեխնիկայով։ Չնայած ավելի մանրամասն մանդատ ստանալու բազմաթիվ փորձերին, այն երբեք չի ձեւակերպվել։ Ռուս զինվորակնների գործառույթները վերաբերում էին Լաչինի միջանցքով ավտոտրանսպրտային միջոցների տեղաշարժի ապահովմանը (մինչեւ դրա կազմակերպված մասնակի շրջափակումը 2022 թ-ի վերջից), մարդասիրական օգնության բաշխմանը եւ միջադեպերի մոնիտորինգին Ադրբեջանի ուշադիր վերահսկողության ներքո։ Աղդամի շրջանում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնին նույնպես կոչ է արվել վերահսկել տարածաշրջանում իրավիճակը, որը, ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի, նույնպես դադարեցնում է իր գործունեությունը (մինչդեռ Թուրքիան, իհարկե, մնում է տարածաշրջանում): 2023 թ-ի սեպտեմբերին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքը Բաքվի իշխանությունների ռազմա-վարչական հսկողության տակ վերջնական անցնելուց հետո, որն ուղեկցվեց երկրամասի գրեթե ողջ հայ բնակչության արտագաղթով, ռուս խաղաղապահների դուրսբերումը դարձավ բացառապես ժամանակի եւ տեխնիկական մանրամասների համձայնեցման հարց։

Կողմերի շփման գծում նրանց տեղակայման գրեթե հենց պահից, հատկապես վերջին երկու տարիներին, ռուս զինվորակնների գործունեությունը բուռն քննադատության է ենթարկվել ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմից։ Եթե Բաքվից «հայ անջատողականներին օժանդակելու» մեղադրանքներ էին հնչում, ապա Երեւանից, իսկ որոշ ժամանակ անց նաեւ Ստեփանակերտից ռուսներին մեղադրում էին «դավաճանության» եւ ստանձնած պարտավորությունները կատարելու անկարողության մեջ։ Անշուշտ, այս բոլոր շահարկումներն անսահման հեռու են իրականությունից. ցանկացած, նույնիսկ ամենածայրահեղ իրավիճակում ռուս զինծառայողները պատվով են կատարել իրենց պարտքը՝ պաշտպանելով եւ հարվածի տակից հանելով քաղաքացիական բնակչությանը, թույլ չտալով կոտորածներ եւ արյունահեղություններ, փորձելով կանխել դրանք նաեւ սեփական կյանքի գնով: Իսկ նախկին բնակիչների գոնե մի մասի երկրամաս վերադառնալու հարցը երբեք չի եղել (եւ չէր կարող լինել) ռուսական կողմի բացառիկ իրավասության ներքո։

Դեռեւս 2020 թ-ի դեկտեմբերին հրապարակումներից մեկում տողերիս հեղինակը ուրվագծել էր մի օրինակելի սցենար, որի դեպքում ռուս խաղաղապահների կարիքը կվերանա, եւ պետք է ընդունել, որ դրա հիմնական տարրերը կամ իրականացված են, կամ գտնվում են իրականացման գործընթացում Нагорный Карабах: миротворческая миссия России перед вызовами Запада — Фонд стратегической культуры (fondsk.ru)։ Ինչպես եւ սպասելի էր, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը Վաշինգտոնի եւ Բրյուսելի լիկատար աջակցությամբ փակվեց Փաշինյանի կողմից, որի կառավարությունն ու քարոզչական ծառայողներն անում են հնարավորը (իսկ երբեմն էլ՝ անհնարինը)՝ «ղարաբաղյան հարցը» եւ նույնիսկ դրա մասին ցանկացած հիշատակում երկրի ներքաղաքական արդիական օրակարգից բացռելու համար։ Ակնհայտ է, որ այժմ հերթը Տավուշի գյուղերի հանձնումն է եւ սահմանի ընդհանուր շտկումը՝ պատասխանատվությունը «ռուսների» վրա գցելով, որոնք այժմ, կարծես թե, «մեղավոր» են նշանակվելու հայ ժողովրդի պատմության մեջ առնվազն 19-րդ դարից սկսած բոլոր պարտությունների եւ ողբերգությունների համար…

«Արցախից խաղաղապահների հեռանալու պատկառելի հավելումն է Հայաստանի իշխանամետ լրատվամիջոցներից իշխանամետ լրատվամիջոցներից հնչող աղմուկը եւ ուժային կառույցների մահացու լռությունը», – նկատում է Товарищ генерал տելեգրամյան ալիքը։ – Մինչդեռ ռուս զինվորականները կես տարուց ավելի միակ թելն էին, որ կարող էին Հայաստանը կապել հայերի թողած հողի հետ: Չէ՞ որ հայկական իշխանությունը դեռեւս չի հասել կամուրջներն այրելու այն աստիճանին, որպեսզի պաշտոնպես դադարեցնի շփումները Կրեմլի եւ ՌԴ ՊՆ-ի հետ։ նիկլոը լիովին ունակ էր նաեւ Արցախից հայերի զանգվածային արտագաղթից հետո համագործակցություն հաստատել խաղաղապահների  հետ։ Գործնական պատճառներ կային՝ Կային ավելի քան բավարար գործնական պատճառներ՝ սկսած լքված ունեցվածքի ճակատագրից մինչեւ սրբավայրերի անվտանգությունը: Բայց Հայաստանի իշխանությունները որոշեցին, որ այս ամենը շատ ավելի քիչ կարեւոր հարց է, քան Ռուսստանի եւ նրա խաղաղապահների կողմից «դավաճանության» առասպելի կառուցումը, մինչդեռ «նիկլոը ոչ մի պաշտոնական պահանջ ՌԴ-ի եւ նրա զինվորականների նկատմամբ չի ներկայացրել»։

Պատահական է, թե ոչ, բայց միաժամանակ Դաղստանում Ռուսաստանի հետ սահմանի ուղղությամբ առաջ քաշվող ռուս զինվորականների շարասյուների կադրերի ի հայտ գալուն զուգահեռ Բաքվի պարբերականը Caliber.az հրապարակել է Բրյուսելում վերջերս տեղի ունեցած բանակցությունների «սենսացիոն մանրամասները» 20 пунктов. О чем Армения, ЕС и США договорились в Брюсселе? - Сенсационные подробности на Caliber.Az 20 points. What did Armenia, the EU and the US agree on in Brussels? - Sensational details on Caliber.Az, որոնք ենթադրում են Փաշինյանի կառավարության, ԱՄՆ եւ ԵՄ միջեւ համագործակցության զգալի ինտենսիվացում՝ ընդհուպ մինչեւ փակ դռների հետեւում ինչ-որ «ռազմական դաշնագրի» կնքումը։ Արդյոք գաղտնի ինչ-որ բան ստորագրվել է, թե ոչ, եւ եթե այո, ապա կոնկրետ ի՞նչ, առայժմ հստակ հայտնի չէ (հնարավոր է, ադրբեջանական պարբերականի տրամադրության տակ է հայտնվել ստորագրման համար նախատեսվող փաստաթղթի ինչ-որ միջանկյալ տարբերակ)։ Համենայնդեպս, Մոսկվայում հայ գործընկերներից ակնկալում են արձագանք Բրյուսելում ռազմաքաղաքական ոլորտում պայմանավորվածությունների մասին տեղեկություններին։ «Ավելի վաղ Երեւանում հրապարակայնորեն հայտարարել էին, որ Արեւմուտքի երկրների հետ համագործակցության զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Ռուսաստանը, հաշվի առնելով այս գործոնների ամբողջությոնը, Հայաստանի իշխանություններից ակնկալում է հստկ արձագանք ի հայտ եկած տեղեկություններին, իսկ իդեալականը՝ դրանց չեզոքացմանը։ Ամեն դեպքում, խոսքը պաշտոնական Երեւանին է»,-հայտարարեց զախարովան, որ Ռուսաստանում չեն զարմանա, եթե ռուսական ռազմակայանն ու ռուս սահմանապահներին ամերիկացի ու եվրոպացի մասնագետներով փոխարինելու պլաններն իրկանություն դառնան: Զարմանք չի առաջացնի նաեւ «ամերիկացիների եւ ԵՏՄ-ականների կողմից Հայաստանի սահմանին Ադրբեջանի եւ Իրանի դեմ դիվերսիոն աշխատանքի ընդլայնումը», ինչպես նաեւ Հայաստանի կարեւորագույն ենթակառուցվածքի եւ էներգահամակարգի վերակողմնորոշումը Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքի դադարեցմամբ, ինչը պարտադրվում էր Երեւանին ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։ Ընդ որում, Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս էլեկտրաէներգիա տրամադրել Հայաստանին, որտեղ գեներացնող հզորությունների 30%-ը բաժին է ընկնում Հայկական ատոմային էլեկտրակայանին։ Հասկանալի է՝ Ղարաբաղում ռուսական ներկայության երկար սպասված դադարեցումը չի նշանակում Ռուսաստանի դուրս գալ կովկասյան աշխարհաքաղաքական դասավորություններից, սակայն հազիվ թե դրանք բարենպաստ ընթացք ստանան։

 

Անդրեյ Արեշեւ

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի