կարևոր
406 դիտում, 56 րոպե առաջ - 2026-10-19 23:17
Աշխարհ

Իտալիան 500 զինվորական կուղարկի Միլան՝ անկարգություններից հետո կարգուկանոն ապահովելու համար

Իտալիան 500 զինվորական կուղարկի Միլան՝ անկարգություններից հետո կարգուկանոն ապահովելու համար

Իտալիայի կառավարությունը 500 զինվորական կուղարկի Միլան՝ հասարակական կարգն ապահովելու համար։

Ինչպես հաղորդում է «Il Messaggero» թերթը, համապատասխան որոշումը կհաստատվի հոկտեմբերի 20-ին՝ նախարարների խորհրդի արտահերթ նիստում։

Զինվորականները Միլան կուղարկվեն որպես ուժեղացում՝ անցած հանգստյան օրերին քաղաքում տեղի ունեցած անկարգություններից և ջարդերից հետո։

Միայն առևտրի ոլորտին՝ քաղաքի կենտրոնում գտնվող խանութներին ու բարերին, հասցված վնասը գնահատվում է 700 միլիոն եվրո։ 

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին ամբողջ Իտալիայում բողոքի ցույցերի ալիք էր բարձրացել՝ ընդդեմ Ջորջա Մելոնիի կառավարության և նրա վարած քաղաքականության։ Սկզբում դրանք ուսանողական բողոքի ակցիաներ էին։ 

Միլանի անկարգություններից հետո ձերբակալվել է շուրջ 200 մարդ։ Նրանց 80 տոկոսը 12-17 տարեկան անչափահասներ են։