|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ղազախստանում անկարգությունների ձերբակալված մասնակիցների թիվը հասել է 9,9 հազարի. երեքշաբթի հայտնել է հանրապետության ՆԳՆ-ն։
«Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են 9900 մարդու»,- մեջբերում է «Ինտերֆաքսը»։
Երեքշաբթի ավելի վաղ Ալմա Աթայի հրամանատարության տեղեկատվական կենտրոնը հայտնել էր, որ միայն վերջին մեկ օրվա ընթացքում քաղաքում ձերբակալվել է 1237 մարդ, «որոնք մասնակցել են ահաբեկչական հարձակումների, թալանի և այլ հանցագործությունների»։
Իր հերթին Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հակաահաբեկչական գործողության սկզբից հակահասարակական գործողություններին մասնակցելու կասկածանքով սահմանային ծառայությունը բերման է ենթարկել 366 մարդու, որոնցից վեցը վիրավորվել են դիմադրելիս։