կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-08 17:22
Քաղաքական

Նրանք քայլող «ստամոքսներ» են, ազգային արժանապատվություն չունեն․ Իշխանյանը՝ երկրի ղեկավարությանը

Ադրբեջանի նպատակը Հայատանը վերացնելն ու Թուրքիային միանալն է։ Երբ խոսում են թշնամու հետ որեւէ տեսակի հարաբերություններ ունենալու մասին, մարդ չգիտի՝ ինչ ասի, անհարմար է զգում։ Նորանշանակ էկոնոմիկայի նախարարը, պատգամավորները, այդ մարդիկ չունեն պատիվ, ազգային արժանապատվություն։ Նրանք քայլող «ստամոքսներ» են։ Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հարցին՝ ի՞նչ երաշխիք կա, որ կրկին ողբերգական փաստերի առջև չենք կանգնի, երբ այս պահին Հայաստանի տարածքներում, մասնավորապես՝ Սյունիքում, ադրբեջանական զինյալներ են շրջում, Իշխանյանը պատասխանեց. «Այսօր խոսել ադրբեջանցու հետ բարիդրացիական հարաբերությունների մասին՝ ծիծաղելի է։ Շուրջ 30 տարի Ադրբեջանում եղել է հակահայկական քարոզչություն՝ մանկապարտեզից սկսած, եւ հայի կերպարը մատուցվել է դեւի՝ թշնամու կերպարով։ Հայ սպանելը համարվել է հերոսություն։ Ռամիլ Սաֆարովի օրինակը եւ այն, որ Ադրբեջանը որեւէ հումանիտար օրենք պատերազմի ընթացքում չի պահպանել»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիանա Սարգսյան