կարևոր
4969 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-29 15:04
Քաղաքական

Այս շարժումն ազգային արժանապատվություն ու պետականություն ունենալու համար է․ Գերասիմ Վարդանյան

«Հայելի» մամուլի ակումբում հյուրընկալվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը։ Բանխոսն իր տեսակետներով ու  դիտարկումներով է  կիսվել՝ սկիզբ առած համաժողովրդական շարժման մասին։
Ըստ Գերասիմ Վարդանյանի՝ շարժումը կհասնի իր նպատակին այն ժամանակ, երբ յուրաքանչյուրը, իր հնարավորության չափով, իր ուժերը ներդնի։

«Մենք, մեր հնարավորության սահմաններում, մեր դգոհությունն ենք հայտնում․ մեր ողջ ուժն ու ռեսուրսը նեդրել ենք Հայ Առաքելակա եկեղեցու և Բագրատ Սրբազանի տրամադրության ներքո։ Իրադարձությունները զարգանում են, հուսով են այս շարժումը համահայաստանյան, համաժողովրդական բնույթ կստանա և կգրանցի իր հաջողությունն ու հաղթանակը»,-ասաց Գերասիմ Վարդանյանը՝ հավելելով․ «Մենք այս պայքարի մեջ, այս ողջ պրոցեսում ոչինչ չենք խնայել։ Պատերազմի ժամանակ եղել ենք պատերազմի դաշտում, փողոցային պայքարի ժամանակ եղել ենք կիզակետում, առաջին ծեծվողն ենք եղել, բռնվողն ու առաջին նստողն ենք եղել, ոչ ընկրկել ենք, ոչ հիասթափվել, ոչ էլ՝ հանձնվել»,-ասաց  ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը։
Մանրամասն՝ տեսանյութում։