կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-28 10:43
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք պետք է դառնանք ազգային, պայքարող, արժանապատվություն ունեցող բոլոր ուժերի Դաշնակցություն. Իշխան Սաղաթելյան

Մենք պետք է դառնանք ազգային, պայքարող, արժանապատվություն ունեցող բոլոր ուժերի  Դաշնակցություն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ։

Ներկայացնում ենք մի հատված ելույթից։

Դաշնակցությունը սոսկ քաղաքական կուսակցություն չէ.  այն մեր ժողովրդի խորքից սերող համազգային, համահայկական կազմակերպություն է։ 

Դաշնակցությունը համաշխարհային ցանց է, ազգային ու հայկական համակարգ, հայ ինքնության և դիմադրողականության առանցք։

Ես կուզեի, որ Ընդհանուր ժողովից հետո կարողանանք գործնական քայլերով այս ընկալումը ձևավորել Դաշնակցության հանդեպ:

 Դաշնակցության առաքելությունն ավելին է, քան դասական քաղաքական գործունեությունը։

Մենք պետք է դառնանք ազգային, պայքարող, արժանապատվություն ունեցող բոլոր ուժերի  Դաշնակցություն,  այս պահի ազգային շահի գերակայության թելադրանքն է այդ։